Երուսաղեմի կարգավիճակը եւ Հայկական թաղամասը - Mediamax.am

exclusive
9211 դիտում

Երուսաղեմի կարգավիճակը եւ Հայկական թաղամասը


Լուսանկարը` REUTERS

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմի Հայկական թաղամասում
Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին


2017թ. դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշում կայացրեց, ինչն առաջացրեց արաբական մի շարք երկրների, Թուրքիայի եւ Հռոմի Պապի դժգոհությունը: Դեկտեմբերի 7-ին պաղեստինյան «Համաս» շարժման առաջնորդ Իսմայիլ Խանիան նոր ինթիֆադա սկսելու կոչ արեց: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարեւորագույն խնդիրներից է եւ կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում»:

 

Պարզաբանում խորագրի հերթական թողարկումը նվիրված է Երուսաղեմի Հայկական թաղամասին:

 

1.    Ի՞նչպես է առաջացել Երուսաղեմի Հայկական թաղամասը:

 

Սուրբ Երկրում հայերի բնակեցման պատմությունը սկիզբ է առնում I դարում: Մինչ այդ Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի տարածքում մենաստան էր, որտեղ միայն վանականներ էին ապրում: Սուրբ Երկրում բյուզանդական ճգնավորության հիմնադիրներից մեկը համարվում է հայկական ծագում ունեցող Սուրբ Եվփիմիոսը:

Երուսաղեմի Հայկական թաղամասում Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Այսօր Հին քաղաքը բաժանված է չորս՝ հայկական, մուսուլմանական, քրիստոնեական եւ հրեական թաղամասերի: Չնայած որ համայնքը մեծ չէ, հայերը զբաղեցնում են Հին քաղաքի բավական զգալի հատվածը՝ տարբեր գնահատականներով` մեկ քառորդից մինչեւ մեկ վեցերորդ մասը: Դարերի ընթացքում հայկական թաղամասը կառուցվել է Սրբոց Հակոբեանց տաճարի շուրջ:

 

2.    Ի՞նչպիսին է Հայկական թաղամասն այսօր:

 

Հայկական հատվածի ողջ սեփականությունը պատկանում է Պատրիարքարանին: Հայոց Պատրիարքարանին են պատկանում ոչ միայն եկեղեցական հողերի, ուր բնակվում են մի քանի տասնյակ վանականներ եւ եկեղեցականներ, այլեւ ցանկապատված համալիրի ներսում ապրող մոտ 200 հայերի բնակավայրերը:

Երուսաղեմի Հայկական թաղամասում Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Տարբեր տվյալներով, քաղաքի այլ հատվածներում բնակվում են եւս մոտ 2 հազար հայեր:

Երուսաղեմի Հայկական թաղամասում Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երբ 2000 թվականին կայացավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Իսրայել եւ Պաղեստին, Երեւանում չէին թաքցնում, որ հիմնական նպատակներից մեկը հայ համայնքին քաջալերելն էր: Մասնավորապես, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասում էր, որ Երուսաղեմի կարգավիճակի խնդիրը վերաբերում է բոլոր հայերին, քանի որ այնտեղ կուտակված հոգեւոր եւ նյութական արժեքները պատկանում են ողջ հայությանը:

 

Հետաքրքիր մանրամասներ Հայկական թաղամասի մասին կարող եք կարդալ այս հղումով:

 

Այս հղումով էլ կարող եք կարդալ Երուսաղեմի հայկական թանգարանի վերաբացման ծրագրի մասին:

 

3.    Ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ:

 

2000թ. Քեմփ Դեւիդում կայացած բանակցությունների ժամանակ նախատեսվում էր Հին քաղաքի բաժանումը երկու մասի: Այդ բանաձեւի համաձայն, հրեական եւ հայկական հատվածները անցնում էին Իսրայելի, իսկ քրիստոնեական եւ մահմեդական հատվածները` Պաղեստինյան ինքնավարության հսկողության տակ:

Երուսաղեմի Հայկական թաղամասում Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Սուրբ Հողի քրիստոնեական` Հայոց, Ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները տեղեկացված չէին այս բանաձեւի մասին, եւ դիմեցին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքին եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Յասեր Արաֆաթին` եկեղեցական առաջնորդներին բանակցությունների հերթական փուլին հրավիրելու առաջարկով, որպեսզի «մեր հավաքական ներկայությունը Երուսաղեմում հստակ պահպանվի եւ ամբողջությամբ երաշխավորված լինի»: «Մենք Հին քաղաքի քրիստոնեական եւ հայկական թաղամասերը դիտարկում ենք որպես հարակից եւ անբաժանելի` ընդհանուր ճակատագրով ամուր միացված հատվածներ», - գրում էին Եկեղեցիների առաջնորդները:

Երուսաղեմի Հայկական թաղամասում Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

2000թ. վերջում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեմ է Երուսաղեմի հայկական եւ քրիստոնեական թաղամասերի բաժանմանը: «Կարծում ենք, որ Երուսաղեմի կարգավիճակի խնդրի ցանկացած լուծման դեպքում հայկական թաղամասը չպետք է անջատվի քրիստոնեականից: Հայոց պատրիարքարանը` Հունական եւ Լատինական պատրիարքությունների հետ միասին, դարերի ընթացքում եղել է «Երուսաղեմի քրիստոնեական դեմքը», - ասել էր նախարարը:

Երուսաղեմի Հայկական թաղամասում Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Վարդան Օսկանյանն իր հուշերում Քեմփ Դեւիդի բանակցությունների մասին գրում էր.

 

«Հանդիպումը մեծ հույսեր էր առաջացրել: Ակնկալվում էր, որ կարող է լուրջ բեկում լինել: Կողմերն իսկապես շատ մոտ էին խնդրի հագուցալուծմանը, բայց վերջում բանակցությունները տապալվեցին: Պատճառը, հիմնականում, Երուսաղեմի հարցում համաձայնության հասնելու անկարողությունն էր: Իհարկե, կային նաեւ այլ խնդիրներ` փախստականների վերադարձ, վերաբնակեցման հարցեր եւ այլն, սակայն հիմնական խոչընդոտը Երուսաղեմի տարբեր հատվածների հանդեպ կողմերի իրավական վերահսկողության հարցն էր»:

Երուսաղեմի Հայկական թաղամասում Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Երուսաղեմում բնակվող հայերը մտավախություն ունեն, որ քաղաքի բաժանումը կբերի հայկական համայնքի պառակտմանը: Մեկ այլ խնդիր է կրթությունը: Ոչ հայկական թաղամասերում բնակվող հայ երեխաները հաճախում են Սրբոց Հակոբեանց համալիրի դպրոցը, եւ քաղաքի բաժանման դեպքում նրանք կարող են զրկվել ազգային կրթություն ստանալու հնարավորությունից:

 

2003 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես եկավ Երուսաղեմին հատուկ կարգավիճակ տալու օգտին: Նա նշում էր, որ Երուսաղեմի շուրջ ոչ մի որոշում չպետք է վտանգի այդ քաղաքի սրբությունների անձեռնմխելիությունը:

Երուսաղեմի Հայկական թաղամասում Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

2014 թվականի ամռանը՝ Երեւանում ընդունելով Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերելու Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը՝ իր այդ կարեւորագույն առաքելության իրականացման ճանապարհին»:

 

4.    Ինչպիսին է պաղեստինցիների դիրքորոշումը:

 

2000թ. օգոստոսին, Քեմփ-Դեվիդում կայացած բանակցությունների ձախողումից հետո, Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Յասեր Արաֆաթը հերքել էր հաղորդագրություններն այն մասին, թե ինքը համաձայնվել էր Իսրայելի հսկողության տակ թողնել Երուսաղեմի Հայկական թաղամասը:

 

Արաֆաթը պաղեստինյան Al-Ayyam թերթին ասել էր. «Հայկական թաղամասը մեզ է պատկանում. մենք ու հայերը` մեկ ժողովուրդ ենք»:

 

2002թ. հոկտեմբերին Արաֆաթը Լոնդոնում լույս տեսնող արաբական Al-Hayat թերթին տված հարցազրույցում հայտարարել էր. «Իսրայելը ուզում էր վերահսկել Երուսաղեմի հայկական թաղամասը, իսկ ես ասացի նրանց, որ երբեք չեմ դավաճանի հայերին»:

Երուսաղեմի Հայկական թաղամասում Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

2011 թվականի հոկտեմբերին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ստրասբուրգում հայտարարել էր, որ «բոլոր մոնոթեիստական կրոնները իրավունք ունեն ազատորեն իրականացնել իրենց ծեսերը Երուսաղեմում, որը Պաղեստինյան պետության մայրաքաղաքն է»:

Երուսաղեմի Հայկական թաղամասում Երուսաղեմի Հայկական թաղամասում

Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին

Այդ մասին նա ասել էր՝ ԵԽԽՎ նիստի ժամանակ պատասխանելով հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի՝ Երուսաղեմի հայկական թաղամասի հանդեպ պաղեստինյան իշխանությունների դիրքորոշման մասին հարցին: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, պաղեստինյան ինքնավարության ղեկավարի պատասխանն «անորոշ» էր:

 

Պատրաստել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին