8 փաստ Ջասթին Թրյուդոյի մասին - Mediamax.am

exclusive
12770 դիտում

8 փաստ Ջասթին Թրյուդոյի մասին


Ջասթին Թրյուդոն
Ջասթին Թրյուդոն

Լուսանկարը` REUTERS

Ջասթինը եւ Սոֆին
Ջասթինը եւ Սոֆին

Լուսանկարը` REUTERS

Լավրենտի Բարսեղյանը եւ Պյեր Թրյուդոն (աջից առաջինն ու երկրորդը)
Լավրենտի Բարսեղյանը եւ Պյեր Թրյուդոն (աջից առաջինն ու երկրորդը)

Լուսանկարը` Րաֆֆի Էլիոթ/Armenian Weekly


2018թ. հոկտեմբերի 10-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Քանի որ Թրյուդոն համարվում է աշխարհի ամենահետաքրքիր եւ յուրահատուկ քաղաքական գործիչներից մեկը, որոշեցինք մի քանի փաստ ներկայացնել նրա մասին:

 

1.    Ջասթին Թրյուդոյի հայրը՝ Պյեր Թրյուդոն Կանադայի վարչապետ է եղել 1968-1979 եւ 1980-1984 թվականներին: Ծնողները բաժանվել են, երբ Ջասթինը 6 տարեկան էր:

 

2.    Երեւանում ապրող կանադահայ լրագրող Րաֆֆի Էլիոթը Armenian Weekly-ում գրում է, որ 1984 թվականի ամռանը, հրաժարականից որոշ ժամանակ անց, Պյեր Թրյուդոն երեխաների հետ ճանապարհորդել է Մետաքսե ճանապարհի երկրներով եւ այցելել է նաեւ Խորհրդային Միություն, մասնավորապես, Երեւան եւ Թբիլիսի: Րաֆֆի Էլիոթը հրապարակել է այս լուսանկարը, որտեղ Պյեր Թրյուդոն պատկերված է Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի տնօրեն Լավրենտի Բարսեղյանի հետ:

Լավրենտի Բարսեղյանը եւ Պյեր Թրյուդոն (աջից առաջինն ու երկրորդը) Լավրենտի Բարսեղյանը եւ Պյեր Թրյուդոն (աջից առաջինն ու երկրորդը)

Լուսանկարը` Րաֆֆի Էլիոթ/Armenian Weekly

Ջասթին Թրյուդոն այդ ժամանակ 13 տարեկան էր: 2018թ. ամռանը՝ հանդիպելով Հայաստանի վարչապետին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, Ջասթին Թրյուդոն Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ մանուկ հասակում եղել է Հայաստանում:

 

3.    Ջասթին Թրյուդոյի քաղաքական կարիերան սկսվեց 2000 թվականին, երբ նա հուզիչ եւ վառ ելույթ ունեցավ հոր հուղարկավորության ժամանակ:

 

4.    Ջասթին Թրյուդոյի քաղաքական կարիերայի մասին յուրահատուկ կանխատեսում էր արել ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը: 1972 թվականին Կանադա կատարած այցի ընթացքում նա խմել էր մեկ տարեկան Ջասթինի կենացը՝ բացականչելով «Կանադայի ապագա վարչապետի, Ջասթին Պյեր Թրյուդոյի համար»:

 

5.    Քաղաքական գործիչ դառնալուց առաջ Ջասթին Թրյուդոն դասավանդել է ֆրանսերեն լեզու եւ մաթեմատիկա, աշխատել է ռադիոյում եւ նկարահանվել է «Մեծ պատերազմ» պատմական սերիալում:

6.    Ջասթին Թրյուդոյի կինը նախկին մոդել եւ հեռուստահաղորդավար Սոֆի Գրեգուարն է: Նրանք ծանոթ են դպրոցական տարիքից՝ Սոֆին Ջասթինի եղբոր համադասարանցին էր: Նրանք երեք երեխա ունեն՝ երկու տղա եւ մեկ աղջիկ:

Ջասթինը եւ Սոֆին Ջասթինը եւ Սոֆին

Լուսանկարը` REUTERS

7.    Չնայած որ Թրյուդոների ծննդավայրը ֆրանսախոս Քբեբեքն է, Ջասթինը, ինչպես եւ իր հայրը, մշտապես հանդես է եկել երկրի միասնականության պահպանման օգտին:

 

8.    Ջասթին Թրյուդոն գտնվում է լավ մարզավիճակում, նա զբաղվում է բոքսով եւ յոգայով:

 

2012 թվականին, վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ, Թրյուդոն  բարեգործական բոքսի մենամարտ անցկացրեց սենատոր Պատրիկ Բրազոյի հետ եւ հաղթեց:

 

 

Այս լուսանկարի վրա Ջասթին Թրյուդոն ցուցադրում է յոգայի «մայուրասանա» դիրքը, որը բավականին բարդ է համարվում:

 

Լուսանկարի հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ յոգայի արվեստը Ջասթինը ժառանգել է հորից, վկայությունն էլ այս լուսանկարն է:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին