«Լույսի մարդիկ». Բենիամին Համբարձումյան - Mediamax.am

exclusive
2996 դիտում

«Լույսի մարդիկ». Բենիամին Համբարձումյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Բենիամին Համբարձումյանը
Բենիամին Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Բենիամին Համբարձումյանը
Բենիամին Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բենիամին Համբարձումյանը
Բենիամին Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օրվա տարբեր ժամերին լույսը կամ տարատեսակ կենցաղային տեխնիկան միացնելով՝ մենք չենք մտածում, թե ինչպես եւ ում շնորհիվ է էլեկտրական հոսանքը հասնում մեր բնակարաններ կամ գրասենյակներ: Այնինչ էներգետիկ համակարգի շահագործումը ամենօրյա խնամք ու հոգատար վերաբերմունք է պահանջում: 

 

Մեդիամաքսը սկսում է «Լույսի մարդիկ» շարքը, որում պատմում ենք «Հայաստանի էլցանցերի» աշխատակիցների մասին՝ այն մարդկանց, որոնց շնորհիվ օգտվում ենք էլեկտրաէներգիայի ընձեռած հնարավորություններից: Այսօր զրուցել ենք Բենիամին Համբարձումյանի հետ:

 

Հինգ տասնամյակ էլեկտրական ցանցերում

Բենիամին Համբարձումյանը Բենիամին Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բենիամին Համբարձումյանի հետ զրուցելու համար գնացինք Վանաձոր:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի աշխատանքի անվտանգության առաջատար ճարտարագետն էներգետիկ համակարգում է արդեն մոտ 50 տարի՝ 1967 թվականից: Թե ինչպես ընտրեց մասնագիտությունը՝ հաճույքով է պատմում:

 

«8-րդ դասարանն ավարտելուց հետո գյուղից եկա քաղաք: Ընդունվեցի Վանաձորի սարքաշինական տեխնիկումի էլեկտրաֆակուլտետը: Այն ժամանակ էներգետիկի մասնագիտությունը շատ հարգված էր, ինձ էլ էր դուր գալիս: Տեխնիկումն ավարտելուց հետո սկսեցի աշխատել «Ձորագէս»-ում (հիդրոէլեկտրակայան Լոռու մարզում-խմբ.)՝ որպես տեխնիկ: «Ձորագէս»-ը Հայաստանի էներգետիկ համակարգի դարբնոցն է, կառուցվել էր 1930-ականներին, մեծ պատիվ էր այնտեղ աշխատելը: Ավարտելուց հետո մեկնեցի բանակ, երեք տարի ծառայում էի ռազմածովային ուժերում: Բանակից վերադառնալուց հետո ընդունվեցի Վանաձորի պոլիտեխնիկական ինստիտուտ ու զուգահեռ սկսեցի աշխատել էներգետիկ համակարգի տարբեր շղթաներում»: 

 

Պահպանելով անվտանգությունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կաբինետից Բենիամին Համբարձումյանի հետ ուղեւորվում ենք ամենօրյա դարձած աշխատանքային երթուղով: Աշխատանքի անվտանգության պատասխանատուի գործը, ըստ նրա, ժամ ու պատարագ չունի: Օր ու գիշեր պետք է հետեւել, ստուգել, զննել, հրահանգավորել՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար: Առաջին կանգառը «Տարոն» 110/10 կիլովոլտ  ենթակայանն է, որտեղից էլեկտրամատակարարվում է Վանաձոր քաղաքի մի քանի թաղամասեր: 

Բենիամին Համբարձումյանը Բենիամին Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այստեղ 24-ժամյա հերթապահություն է իրականացվում: Ամեն օր պետք է ստուգել էլեկտրասարքավորումների աշխատունակությունը, խստորեն հետեւել օպերատիվ փոխանջատումների ժամանակ տեխնիկական անվտանգության կանոններին, գրառումներ կատարել գրանցամատյաններում: Մարդկանց էլեկտրաէներգիա հաղորդելը աշխատանք չէ, այլ ծառայություն, որը պետք է պատվով կատարել՝ չմոռանալով անվտանգության մասին»:

Բենիամին Համբարձումյանը Բենիամին Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուշադրություն, լարման տակ է

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեւոր է աշխատանքը նաեւ սպառողների հետ: Բարդ է հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ սյուներն անցնում են ծառերի, դաշտերի ու հողատարածքների միջով:

 

«Ամեն օր աշխատանք ենք տանում բնակիչների հետ, բացատրում, որ պետք է զգոն լինել հոսանքի հետ, խոտի դեզերը չդարսել հաղորդալարերի տակ, ինքնակամ շինություններ չկառուցել, էլեկտրաէներգիայի հետ կապված ամեն ինչ համաձայնեցնել ցանցի հետ եւ այլն: Ցավոք բնակիչները հաճախ չեն հետեւում մեր խորհուրդներին, ինչն էլ հանգեցնում է հրդեհների, հոսանքահարումների ու երբեմն նաեւ մարդկային կորուստների»:

 

Հոգատարություն՝ ամեն օր

 

Ենթակայանից հետո այցելում ենք «Դեբեդ» մասնաճյուղի սպասարկման կայաններից մեկը: Այստեղից են մեկնում վթարները վերացնելու, այստեղ են ստուգում աշխատանքային սարքերի ու գործիքների անվտանգությունը: Բենիամին Համբարձումյանը սկսում է պատմել երկրաշարժի ու 1990-ականների հովհարային անջատումների մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երկրաշարժից հետո մինչեւ 1990-ականների կեսերը գրեթե չենք հանգստացել: Ցանցը կործանման եզրին էր, հոսանքը` քիչ, պայմանները` սուղ, բնակիչների պահանջները` մեծ: Այդ տարիներին էլցանցերում աշխատածները հերոսներ են, գերմարդկային ջանքեր էինք գործադրում օրական մի քանի ժամ հոսանք ապահովելու համար: Շաբաթներով տուն չէինք գնում, էստեղից-էնտեղից հաղորդալար ու շինանյութ էինք հայթայթում, ցանցը պահում»:

 

Սուրեն Ստեփանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին