Լույսի մարդիկ. Վանիկ Վարդանյան - Mediamax.am

exclusive
4380 դիտում

Լույսի մարդիկ. Վանիկ Վարդանյան


Վանիկ Վարդանյանը
Վանիկ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանիկ Վարդանյանը` երիտասարդ գործընկերոջ հետ
Վանիկ Վարդանյանը` երիտասարդ գործընկերոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանիկ Վարդանյանը` երիտասարդ գործընկերոջ հետ
Վանիկ Վարդանյանը` երիտասարդ գործընկերոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանիկ Վարդանյանը` երիտասարդ գործընկերոջ հետ
Վանիկ Վարդանյանը` երիտասարդ գործընկերոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օրվա տարբեր ժամերին լույսը կամ տարատեսակ կենցաղային տեխնիկան միացնելով, մենք չենք մտածում, թե ինչպես եւ ում շնորհիվ է էլեկտրական հոսանքը հասնում մեր բնակարաններ կամ գրասենյակներ: Այնինչ էներգետիկ համակարգի շահագործումը ամենօրյա խնամք ու հոգատար վերաբերմունք է պահանջում: 

 

Մեդիամաքսը շարունակում է «Լույսի մարդիկ» շարքը, որում պատմում ենք «Հայաստանի էլցանցերի» աշխատակիցների մասին՝ այն մարդկանց, ում շնորհիվ օգտվում ենք էլեկտրաէներգիայի ընձեռած հնարավորություններից:

 

Էներգետիկի հարգված մասնագիտությունը

 

Երեւանը սնող էներգետիկ ցանցը բաժանված է երեք շահագործման շրջանների՝ Հարավ, Հյուսիս եւ Արեւմուտք: Վանիկ Վարդանյանը «Հարավ» շահագործման շրջանի օպերատիվ կարգավարական (դիսպետչերական) ծառայության ավագ կարգավար է: Իր մասնագիտական գործունեության պատմությունը Վանիկ Վարդանյանը սկսեց կրթությունից, որը 100 տոկոսով համընկել է իր աշխատանքի բնույթին:

 

«Ավարտել եմ Պոլիտեխնիկի էներգետիկական ֆակուլտետը՝ չորս տասնամյակից ավելի է անցել: Խորհրդային տարիներին էներգետիկի մասնագիտությունը հարգի էր, շատերն էին երազում հայտնվել այդ ֆակուլտետում, հետո էլ՝ աշխատանք գտնել, ես կարողացա: Արդեն 45 տարի գործ ունեմ  հոսանքի հետ, վերջին 25 տարին՝ «Էլեկտրական ցանցերում»»: 

Վանիկ Վարդանյանը` երիտասարդ գործընկերոջ հետ Վանիկ Վարդանյանը` երիտասարդ գործընկերոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարգավարական ծառայությունը կամ «ցանցի սիրտը»

 

Կարգավարական սենյակի գրեթե կեսը զբաղեցնում է հսկայական սխեման, որը ոչ մասնագետի աչքին իրար հատող անհասկանալի գծերի համախումբ է թվում: Վանիկ Վարդանյանը բացատրում է՝ հենց այս գծագրով են որոշում վթարների տեղն ու տարբեր հզորության ենթակայանների դասավորությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սխեման պատկերում է Երեւան քաղաքի «Հարավ» շահագործման շրջանը, որն ընդգրկում է Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանները: Հինգ հոգանոց 24-ժամյա հերթափոխը ամեն օր սպասարկում է այս սխեմայում գծված 35 բարձր լարման, 250 տրանսֆորմատորային եւ 260 գործարանային (մասնավոր) ենթակայանները: Հենց այս կայաններից է հոսանքը հասնում սպառողներին: Օպերատիվ կարգավարական ծառայությունն առաջինն է տեղեկանում վթարների, հնարավոր անջատումների, անսարքությունների ու պլանային աշխատանքների մասին, այդ պատճառով էլ  համարվում ենք համակարգի սիրտը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բնակիչները զանգահարում են ՀԷՑ-ի տեղեկատվական կենտրոնի 1-80 հեռախոսահամարին, որտեղից ստանում են տեղեկատվություն վթարի վերացման ժամկետների մասին: Մեր վրա է դրված րոպե առաջ նրանց էներգամատակարարումը վերականգնելու պարտականությունը: Բացի բնակելի շենքերից ու տներից, Կենտրոն համայնքում նաեւ սոցիալական նշանակության հարյուրավոր օբյեկտներ կան՝ հիվանդանոցներ,  դպրոցներ, մանկապարտեզներ,  պետական գերատեսչություններ: Աշխատում ենք ոչ ոքի չսպասեցնել ու 1-2 ժամվա ընթացքում վերացնել նույնիսկ մեծ վթարները»:

 

Կռիվ 6000 վոլտի հետ

Վանիկ Վարդանյանը` երիտասարդ գործընկերոջ հետ Վանիկ Վարդանյանը` երիտասարդ գործընկերոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հոսանքի հետ խաղ չեն անում» արտահայտության գինն ամենալավը հենց էներգետիկները գիտեն: Անվտանգությունը առաջին կանոնն է, որին նրանք պետք է հետեւեն ամեն օր:

 

«Եթե բնակարաններում հոսանքի առավելագույն լարումը 220 վոլտ է, ապա բարձր լարման ենթակայաններում այն կազմում է 6000 վոլտ, որի հետ աշխատելիս անզգուշությունը կարող է լուրջ հետեւանքների բերել»:

Վանիկ Վարդանյանը` երիտասարդ գործընկերոջ հետ Վանիկ Վարդանյանը` երիտասարդ գործընկերոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հոսանքահարումների ամենաշատ դեպքերը պատահում են հենց փորձառու մասնագետների հետ: Տարիների հետ կորցնում են վախի զգացումը, զգուշավորությունը: Ենթականերին ամեն օր, ամեն աշխատանք կատարելուց առաջ հենց անվտանգության մասին եմ հիշեցնում եւ հրահանգավորում»,- ասում է Վանիկ Վարդանյանը:

 

Սուրեն Ստեփանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին