Լույսի մարդիկ. Էդուարդ Ալեքսանյան - Mediamax.am

exclusive
3467 դիտում

Լույսի մարդիկ. Էդուարդ Ալեքսանյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդուարդ Ալեքսանյանը
Էդուարդ Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արաքս» մասնաճյուղի օդային գծերը
«Արաքս» մասնաճյուղի օդային գծերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդուարդ Ալեքսանյանը
Էդուարդ Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդուարդ Ալեքսանյանը
Էդուարդ Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օրվա տարբեր ժամերին լույսը կամ տարատեսակ կենցաղային տեխնիկան միացնելով, մենք չենք մտածում, թե ինչպես եւ ում շնորհիվ է էլեկտրական հոսանքը հասնում մեր բնակարաններ կամ գրասենյակներ: Այնինչ էներգետիկ համակարգի շահագործումը ամենօրյա խնամք ու հոգատար վերաբերմունք է պահանջում: 

 

Մեդիամաքսը շարունակում է «Լույսի մարդիկ» շարքը, որում պատմում ենք «Հայաստանի էլցանցերի» աշխատակիցների մասին՝ այն մարդկանց, ում շնորհիվ օգտվում ենք էլեկտրաէներգիայի ընձեռած հնարավորություններից: Այս անգամ զրուցել ենք օդային գծերի ավագ վարպետ Էդուարդ Ալեքսանյանի հետ:

Էդուարդ Ալեքսանյանը Էդուարդ Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկու տասնամյակ ցանցերում

 

Օդային գծերի ավագ վարպետ Էդուարդ Ալեքսանյանին հանդիպեցինք Վայոց Ձորի մարզում, իր ծննդավայր Եղեգնաձոր քաղաքում: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի 110/35 կիլովոլտ օդային գծերը հոսանք են ապահովում երեք քաղաքների եւ 30-ից ավելի գյուղերի համար: Երեք վարպետ Էդուարդ Ալեքսանյանի գլխավորությամբ սպասարկում են մի քանի տասնյակ օդային բարձրավոլտ էլեկտրագծեր:

Էդուարդ Ալեքսանյանը Էդուարդ Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ավարտել եմ Պոլիտեխնիկի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, մինչեւ 1996 թվականը աշխատել եմ «Ռելեի գործարանում», 1997-ից տեղափոխվեցի էլեկտրական ցանցեր: Արդեն 20 տարի աշխատում եմ այս համակարգում, նախ որպես անվտանգության ծառայության պետ, հետո արդեն օդային գծերի ծառայության ավագ վարպետ»,-պատմում է Էդուարդ Ալեքսանյանը:

 

Սխալվելու անթույլատրելիության մասին

 

Զգուշավոր քայլերով մոտենում ենք էլեկտրական գծերին, գործից անտեղյակ մարդկանց էլեկտրասյուները վախ են ներշնչում: Էդուարդ Ալեքսանյանը սյուներին մոտենում է առանց վախի, լավ գիտի անվտանգության կանոնները:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Օդային գծերի վրա թույլատրվում է բարձրանալ միայն որակավորված մասնագետներին, ընդ որում, միայն այն ժամանակ, երգ գիծը անջատված է ցանցից: Այստեղ սխալվելու հնարավորություն չունես, սխալը գործում ես միայն մեկ անգամ, որը, որպես կանոն, ավարտվում է մահվան ելքով` վտանգելով նաեւ կողքիններիդ կյանքը: Չի թույլատրվում նաեւ գծերից 15 մետր շառավղով շինություններ կառուցել, կամ էլ մեքենաներ կայանել, այս հզորության հետ խաղալ չի կարելի»,- զգուշացնում է վարպետը:

Էդուարդ Ալեքսանյանը Էդուարդ Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխարհագրական բարդություններ

 

Օդային գծերը էլեկտրական հոսանքը ռելիեֆի տարբեր շերտերով հասցնում են գյուղեր ու քաղաքներ: Գծերը սպասարկումը, վարպետների խոսքով, հատկապես դժվարանում է ձմռանը:

«Արաքս» մասնաճյուղի օդային գծերը «Արաքս» մասնաճյուղի օդային գծերը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատահում է, որ վթարներ են լինում անտառներում ու սարերում անցկացված գծերի վրա: Մեքենան ամեն տեղ չի կարողանում հասցնել, ստիպված ենք լինում ոտքով կիլոմետրեր կտրել, հաղթահարել ձյան հաստ շերտն ու խիտ անտառները, որպեսզի վերականգնենք էներգամատակարարումը: Սպառողները չեն տեսնում այդ դժվարությունը, ինչի միջով են անցնում օդային գծերի վարպետները, որպեսզի հոսանքը նորից հայտնվի բնակարաններում, գրասենյակներում ու ձեռնարկություններում»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճշգրիտ հաշվարկներ պահանջող մասնագետից զատ Էդուարդ Ալեքսանյանը նաեւ հեղինակ-կատարող է: Իր խոսքով` մեկը մյուսին չի խանգարում: Դպրոցական տարիներից սկսած երգեր է գրում ու կատարում կիթառի նվագակցությամբ: Մասնակցել է հեղինակային երգի բազմաթիվ փառատոների: Ասում է` իր ստեղծագործությունները համացանց չի ներբեռնում, որ չգողանան: Երգում է ընտանիքի ու ընկերների համար, թեպետ դեմ չէր լինի նաեւ ձայնասկավառակ թողարկել:

 

Սուրեն Ստեփանյան

Լուսանկարները` Գրիգոր Եփրեմյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին