Վաղ թե ուշ Հայոց ցեղասպանությանը տրվելու է ամբողջական գնահատական, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

2630 դիտում

Վաղ թե ուշ Հայոց ցեղասպանությանը տրվելու է ամբողջական գնահատական, ասել է Սերժ Սարգսյանը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ Հայոց ցեղասպանությանը տրվելու է «ամբողջական, համապարփակ եւ միարժեք» գնահատական:

ՀՀ նախագահն այդ մասին ասել է՝ Հռոմում հանդես գալով «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

 

«Ճշմարտությունն այն է, որ առանց անցյալի հանցանքների դատապարտման չի կարող լինել խաղաղություն եւ չի կարող լինել անվտանգ ապագա։ Հենց այս նպատակի համար՝ մենք չենք կարող թույլ տալ օգտագործել հավատքը հանուն այլատյացության կամ ընդդեմ այլ կրոնների: Չենք կարող թույլ տալ ծառայեցնել կրոնը հանուն պատերազմի եւ բռնության, այլ պետք է կրոնի ուժն ու զորությունն ի գործ դնենք աշխարհի բոլոր անկյուններում երկխոսության եւ հանդուրժողականության հաստատման ու պահպանման նպատակին», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին