Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել - Mediamax.am

5719 դիտում

Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


Արմեն Գեւորգյանը
Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այդ մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գեւորգյանին համատեղ աշխատանքի համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Արմեն Գեւորգյանը ցանկանում է գործունեությունը շարունակել մասնավոր հատվածում:

 

Արմեն Գեւորգյանը Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատում է 1997 թվականից: Նա զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի, ՀՀ նախագահի օգնականի, ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնները:

 

2012 թ.-ին Մեդիամաքս-ը իր Off-the-record շարքի շրջանակներում հարցազրույց էր անցկացրել Արմեն Գեւորգյանի հետ, որը կարող եք ընթերցել այստեղ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին