Գագիկ Ծառուկյան. Մենք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության - Mediamax.am

3940 դիտում

Գագիկ Ծառուկյան. Մենք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության


Գագիկ Ծառուկյանը
Գագիկ Ծառուկյանը

Լուսանկարը` Photolure


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօրվա հանրահավաքում իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը զարգացման եւ վերելքի ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն եւ նոր քաղաքականություն:

“Մեր հստակ դիրքորոշումը հետեւյալն է` մենք  կողմ ենք խաղաղ, անցնցում  իշխանափոխության: Ես, իմ ղեկավարած կուսակցությունը եւ իմ գործընկեր կուսակցությունները պատրաստ ենք ցանկացած սցենարի: Մենք մայդանի կոչ չենք չանում, բայց ես արդեն ասել եմ, որ մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը, ժողովրդի թշվառությունը եւ ամեն գնով վերարտադրվելու իշխանության ծրագիրը”,-ասել է Ծառուկյանը:

 

Նա նշել է, որ “կյանքն այսօր պարզապես պարտադրում է գնալ արմատական  փոփոխությունների, եւ Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են”:

 

“Այսօրվանից սկսած՝ մենք ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդական շարժման միասնական շտաբերի ձեւավորումը` ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար: Դրանք դառնալու են մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում` համախմբելով  ոչ իշխանական ուժերին, մեզ համախոհ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին, հասարակական եւ քաղաքացիական շարժումներին, ողջ ժողովրդին: Ես կարեւորում եմ յուրաքանչյո՛ւր քաղաքացու ակտիվ մասնակցությունն ու դերակատարումը: Մենք պարտավոր ենք  այս  նոր ձեւավորվող հզոր շարժմանը տալ կառուցվածքային եւ կազմակերպչական լուծումներ”,- նշել է ԲՀԿ առաջնորդը:

 

Նրա խոսքերով, պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: “Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտակարգը` գնալ ընտրությունների: Սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից եւ համատեղ ջանքերով սկսել լուծել երկրի եւ ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները”,- ասել է Ծառուկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին