Գագիկ Ծառուկյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից - Mediamax.am

11893 դիտում

Գագիկ Ծառուկյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից


Գադիկ Ծառուկյանը
Գադիկ Ծառուկյանը

Լուսանկարը` ԲՀԿ


Երեւան: Մեդիամաքս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից եւ վայր է դնում կուսակցության նախագահի ու խմբակցության ղեկավարի լիազորությունները:

Այս մասին նա հայտարարել է ԲՀԿ արտահերթ համագումարում:

 

Միաժամանակ՝ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ նոր ղեկավարի պաշտոնում առաջադրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

 

Ներկայացնում ենք Գագիկ Ծառուկյանի ելույթի ամենակարեւոր հատվածները.

 

«Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել այլեւս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, եւ ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք:

 

Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլեւս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին եւ իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի եւ գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան:

 

Իմ խնդրանքն է ձեզ՝ ինձ այլեւս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որեւէ որոշմանը: Ես որեւէ կապ այլեւս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, եւ կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին