Վարդան Օսկանյանը բացատրել է ԲՀԿ-ից իր հեռանալը - Mediamax.am

4297 դիտում

Վարդան Օսկանյանը բացատրել է ԲՀԿ-ից իր հեռանալը


Վարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանն այսօր ասել է, որ ԲՀԿ-ին անդամակցությունը դադարեցնում է՝ գիտակցելով դրա անհաջողության մեջ պատասխանատվության իր բաժինը:

 

Այս մասին ասված է Վարդան Օսկանյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

 

«ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնելու որոշմանս պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու եւ երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլեւ զարգացման ճիշտ եւ առողջ ճանապարհի վրա դնելու:

ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը:

 

Նրանք, ովքեր չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար: Այստեղ խնդիրը ոչ թե ԲՀԿ-ն է, այլ նրա եւ նրա ղեկավարի նկատմամբ վերջին շրջանում իրականացված միջոցները:

Իշխանական բոլոր լծակների կամայական, խտրական եւ հակասահմանադրական օգտագործումը առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը:

 

Երկրորդը, որ ավելի կարեւոր է. այդ գործողությունները կոտրեցին հայ ժողովրդի` երկրում անհապաղ արմատական փոփոխություններ իրականացնելու հույսը` դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասված է հայտարարությունում:

 

Վարդան Օսկանյանը շնորհավորել է Նաիրա Զոհրաբյանին՝ կուսակցության ղեկը ստանձնելու առթիվ եւ ճիշտ որոշում որակել քաղխորհրդի այդ ընտրությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին