Վահագն Մելիքյանը նշանակվել է սփյուռքի փոխնախարար - Mediamax.am

3379 դիտում

Վահագն Մելիքյանը նշանակվել է սփյուռքի փոխնախարար


Վահագն Մելիքյանը
Վահագն Մելիքյանը

Լուսանկարը` http://asbarez.com/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ:

Մեդիամաքս-ը նշում է, որ Վահագն Մելիքյանը Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից է:

 

Մինչեւ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելը նա Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր Արգենտինայում: 2014թ. նոյեմբերին Վահագն Մելիքյանը Արգենտինայի նախագահի կողմից պարգեւատրվել էր Արգենտինայի Մեծ խաչի աստիճանի մայիսյան շքանշանով:

 

Վահագն Մելիքյանը զբաղեցրել է նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնը, երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին