Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնից - Mediamax.am

4389 դիտում

Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնից


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը

Լուսանկարը` http://gov.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտնել է, որ հրաժարվում է Հայաստանի պետական տնտեսագիական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահի պաշտոնից:

Այս մասին վարչապետը հայտնել է կառավարության նսիտի ժամանակ՝ պարզաբանելով, որ որոշման պատճառն աշխատանքային ծանրաբեռնվածությունն է:

 

Գործադիրի ղեկավարը կրթության եւ գիտության նախարարին հանձնարարել է կառավարության առաջիկա նիստի ժամանակ ներկայացնել նոր թեկնածություն՝ վերոնշյալ պաշտոնի համար:

 

Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2009-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին