Նախագահը ներկայացրել է նորանշանակ գլխավոր դատախազին - Mediamax.am

6503 դիտում

Նախագահը ներկայացրել է նորանշանակ գլխավոր դատախազին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրել է նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նշելով, որ այս ընթացքում Հայաստանում օրենքի գերակայության հաստատման գործում, ինչպես նաև հանցագործությունների և չարաշահումների դեմ պայքարում որոշակի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ դատախազության համակարգում:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արթուր Դավթյանն ունի համապատասխան գիտելիքներ, փորձ, կամք, որպեսզի մեր երկրի համար այս վճռական փուլում կարողանա դատախազության աշխատակիցների օժանդակությամբ նոր հաջողություններ արձանագրել, հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

 

ՀՀ նախագահն ընդգծել է, որ եթե դատաիրավական համակարգում առաջընթաց չլինի, չեն կարող հաջողություններ լինել տնտեսության ոլորտում եւ հասարակական-քաղաքական կյանքում:

 

Արթուր Դավթյանը հավաստիացրել է, որ դատախազությունում ձևավորված թիմը քաջ գիտակցում է երկրի առջև դրված խնդիրները ու ամեն ինչ կանի, որպեսզի արդարացնի սպասումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին