2017-ի համար «կոշտ» բյուջե ենք նախատեսել, ասել է վարչապետը - Mediamax.am

7798 դիտում

2017-ի համար «կոշտ» բյուջե ենք նախատեսել, ասել է վարչապետը


Վարչապետ Կարեն Կարապետյանը
Վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2017թ. պետական բյուջեի նախագիծը:

«2017թ. համար բավական կոշտ բյուջե ենք նախատեսում, ինչի մասին խոսում են թվերը. մոտ 70 մլրդ դրամի եկամուտների աճ ենք նախատեսում եւ շուրջ 100 մլրդ դրամով ծախսերի նվազեցում»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ նշել է, որ վարչարարական մեխանիզմների արդյունքում հաջորդ տարի ակնկալվում են լրացուցիչ հարկային մուտքեր:

 

«Ծախսերի մասով եղել ենք համեմատաբար պահպանողական եւ ամբողջ տարվա համար ծրագրել ենք 1 տրիլիոն 360 մլրդ դրամի ծախս: Այս պարագայում 2017թ. բյուջեի պակասուրդը պահել ենք 2.8%-ի շրջանակում, որը գրեթե կրկնակի նվազ է 2016թ. համար գնահատվող ցուցանիշից»,- ասել  է Վարդան Արամյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին