Վիգեն Սարգսյանը՝ ռազմարդյունաբերական համալիրի աջակցության մասին - Mediamax.am

8793 դիտում

Վիգեն Սարգսյանը՝ ռազմարդյունաբերական համալիրի աջակցության մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունների ու աջակցման ձեւերի մասին որոշման նախագծին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ մինչ այժմ այս առաջնահերթություններն ու ձեւերը սահմանված չեն եղել, ինչի հետեւանքով հնարավորություն չի եղել ոլորտը լիարժեք զարգացնել:

 

«Նախագծի ընդունման դեպքում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության առաջնահերթությունները եւ աջակցման ձեւերը կներառվեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրերում՝ ապահովելով ոլորտի զարգացման նախադրյալները»,- ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին