ՀՀ վարչապետը Մինսկի քննարկումները «բուռն ու առարկայական» է որակել - Mediamax.am

8954 դիտում

ՀՀ վարչապետը Մինսկի քննարկումները «բուռն ու առարկայական» է որակել

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ Մինսկում կայացած՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերն ու քննարկումները «հետաքրքիր էին՝ հետխորհրդային երկրներում թե՛ շուկայի, թե՛ հետաքրքրությունների առումով կուտակված հարցերը քննարկելու համար»:

«Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկումները բուռն էին եւ առարկայական, որովհետեւ Մաքսային օրենսգրքին էին վերաբերում: Քանի որ կային չլուծված հարցեր, պայմանավորվել ենք նոյեմբերի 15-ին նորից հանդիպել Մոսկվայում»,- լրագրողներին ասել է Կարեն Կարապետյանը:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ մարմինների 2017թ. միասնական բյուջեի ու 2015թ. միասնական բյուջեի կատարողականի նախագծերին:

Խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին