Սերժ Սարգսյանը խոսել է զարգացում ապահովող բարերարների մասին - Mediamax.am

8801 դիտում

Սերժ Սարգսյանը խոսել է զարգացում ապահովող բարերարների մասին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ կառավարությունը պատրաստ է դառնալ Հայաստան-Սփյուռք գործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շարժիչը։

«Մենք միասին ենք աշխատելու Հայաստանի որեւէ ոլորտն առաջ տանելու քաղաքականության իրականացման հարցում։ Այնպես, ինչպես այսօր մեր երկրում, կառավարության հետ միասին, ամեն օր որեւէ բան են փոխում Էդուարդո Էռնեկյանը, Սամվել Կարապետյանը, Վաչե Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը, Սեմ Սիմոնյանը, Վարդան Սերմաքեշը, ովքեր տնտեսության շատ կոնկրետ ոլորտներում նոր մշակույթ են ներդնում եւ զարգացում են ապահովում։

 

Այնպես, ինչպես մեր երկրի խնդիրների լուծման ճանապարհների որոնման հարցում շատ հաճախ ինստիտուցիոնալ դերակատարություն են ստանձնում հայ եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի գրասենյակները, Ամերիկայի հայկական համագումարը, աշխարհասփյուռ մեր մյուս կառույցները։

 

Բայց մենք դժվար թե այնքան ժամանակ, անկեղծ ասեմ, նաեւ ցանկություն գտնենք, որ կարողանանք մեկ առ մեկ արձագանքել այն փոքրաթիվ անհատներին, ովքեր երբեք կամ առնվազն բավականաչափ երկար ժամանակահատված Հայաստանում չեն եղել, չգիտեն մեր իրականությունը, որոշ դեպքերում չեն մասնակցում անգամ իրենց համայնքային կյանքին, բայց դատավորի դեր են ստանձնել եւ աջ ու ձախ փնովում ու մեղադրանք են տարածում։ Վստահ եմ, սա անհեռանկար զբաղմունք է, որ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու է»,- ասել է նախագահը:

 

Նա նաեւ նշել է, որ նոր թափ են  հաղորդում աշխարհասփյուռ հայերի ներուժի համադրմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին