Սերժ Սարգսյանը վերընտրվել է ՀՀԿ նախագահ - Mediamax.am

8703 դիտում

Սերժ Սարգսյանը վերընտրվել է ՀՀԿ նախագահ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ 16-րդ համագումարում Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:

Նա եղել է այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն, ինչի համար քվեարկությունը կազմակերպվել է բաց:

 

ՀՀԿ համագումարի ընթացքում հաստատվել են նաեւ կուսակցության վերստուգիչ մարմնի հաշվետվությունն ու ծրագրում, ինչպես նաեւ կանոնադրությունում կատարված փոփոխություններն ու լրացումները:

 

ՀՀԿ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ Սերժ Սարգսյանն ասել է, որ «մտնում ենք պատասխանատու ժամանակ», բայց նշել, որ այդ փուլում ունեն կուռ թիմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին