Արմեն Աշոտյան. «Վարչապետն ապացուցեց, որ հրավիրյալ չէ» - Mediamax.am

5949 դիտում

Արմեն Աշոտյան. «Վարչապետն ապացուցեց, որ հրավիրյալ չէ»


Արմեն Աշոտյանը
Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ «վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցությունը ՀՀԿ-ին վկայում է այն մասին, որ քաղաքական կյանքում նա ժամանակավոր մարդ չէ»:

«Վարչապետն իր դիմումով ապացուցեց, որ ինքը մեր քաղաքական իրականության մեջ հրավիրյալ չէ, կառավարությունում գործադիր տնօրեն չէ, ինքն ուզում է եւ պատրաստ է լինել քաղաքական կերպար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանը:

 

Անդրադառնալով երկրում առկա խնդիրներին՝ Արմեն Աշոտյանն առանձնացրել է երեքը:

 

«Տեսնում եմ խնդիրներ՝ կապված անվտանգության, արդարության եւ ադյունավետության հետ»,- ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ կառավարությունն իր վեցամսյա ծրագիրով կնպաստի դրանց լուծմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին