Նախարարների համար դեկտեմբերին կհաստատվի «արտակարգ ռեժիմ» - Mediamax.am

4842 դիտում

Նախարարների համար դեկտեմբերին կհաստատվի «արտակարգ ռեժիմ»


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատվելու է արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու եւ հաջորդ տարին պլանավորելու համար:

Այս մասին վարչապետն ասել է նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

 

Վարչապետն ընդգծել է, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել:

 

Գործադիրի ղեկավարը կարեւորել է նաեւ հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:

 

Խորհրդակցության ընթացքում նախարարները հանդես են եկել հաշվետվություններով, որոնց մանրամասները հասանելի են կառավարության կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին