Վարչապետ. Սփյուռքը պետք է ներգրավվի ՀՀ կառավարման գործընթացում - Mediamax.am

4930 դիտում

Վարչապետ. Սփյուռքը պետք է ներգրավվի ՀՀ կառավարման գործընթացում


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «անտրամաբանական է չօգտագործել Հայաստան-Սփյուռք միասնական ներուժը, եթե դրա հնարավորությունը կա»։

Այս մասին նա ասել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ։

 

«Սփյուռքահայության հետ մեր հնարավորությունները տասնապատկվում են։ Մենք մեկս մյուսի կարիքը զգում ենք»,- ասել է նա։

 

Կառավարության ղեկավարը նշել է, որ Սփյուռքն ինքը չի դիտարկում միայն բիզնեսի կամ ներդրումների տեսանկյունից։

 

«Անհրաժեշտ է սփյուռքահայերին ներգրավել նաեւ Հայաստանի կառավարման գործընթացում»,- ասել է Կարեն Կարապետյանը։

 

Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է անել հնարավորը, որ ներդրումների համար Հայաստանը գրավիչ լինի։

 

«Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է արդար, հավասար, մրցունակ դաշտ ստեղծելը: Մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել որոշակի խթանողի դերակատարումը»,- նշել է նա։

 

Հարցին, թե ինչպիսին է վարչապետը տեսնում Հայաստանը տասը, քսան կամ երեսուն տարի հետո, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Անկախ,անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին