Վարչապետը դեսպանների հետ խոսել է ընտրությունների մասին - Mediamax.am

5007 դիտում

Վարչապետը դեսպանների հետ խոսել է ընտրությունների մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունները պետք է «սկզբունքորեն նոր որակ» ունենան:

Այդ մասին նա ասել է՝ հունվարի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հանդիպելով Հայաստանում հավատարմագրված դեսպանների, միջազգային կառույցների եւ կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչների հետ:

 

«Մենք պատրաստակամ ենք անել  ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները լինեն թափանցիկ», - ասել է վարչապետը: 

 

Կարեն Կարապետյանը կարեւորել է դիվանագիտական կորպուսի հետ նման ձեւաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով: Նա նշել է, որ կառավարությունը բաց է խորհուրդների, քննադատության, առաջարկությունների համար:

 

«Կարծում եմ, որ կառավարության թիմի անդամներն արդեն զգում են իրենց ոլորտների զարկերակները: Տնտեսական բլոկի հիմնական խնդիրն է՝ բիզնեսի համար մաքսիմալ հավասար, բաց եւ արդար պայմանների ստեղծումը: Մենք հայտարարել ենք, որ շատ փոփոխություններ պետք է անենք ու առաջին հերթին մենք պետք է փոխվենք»,- նշել է կառավարության ղեկավարը: Նա ասել է, որ ներդրումային միջավայրի բարելավման նպատակով նախատեսվում է հարկային եւ մաքսային վարչարարության գործընթացի պարզեցում եւ ամբողջական անցում էլեկտրոնային համակարգի, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին