4034 դիտում

Բացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երևանում պաշտոնապես բացվել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:

Հունվարի 12-ին ելույթ ունենալով կենտրոնի բացման արարողությանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ կենտրոնի գաղափարը կառավարության ծրագրի առանցքային թիրախներից մեկն է եւ պետք է ուղենշի Հայաստանի տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ կենտրոնը ձեւավորվում է հանրություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով:

«Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ մենք ակնկալում  ենք հասկանալ, թե ինչ պետք է անենք, որպեսզի եւ´ տնտեսության աճ ունենանք, եւ´ ներդրողների ներգրավվում, եւ´ երկարաժամկետ զարգացում, եւ´ մեր ներուժի արդյունավետ օգտագործում: Հոգաբարձուների խորհրդում մասնավոր հատվածի ներկայացուցիչներն ավելի շատ են, քան պետական հատվածինը, եւ մենք ակնկալում ենք ու շատ ուրախ կլինենք, եթե սփյուռքի, արտերկրի լավագույն մասնագետները, այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն եւ կուզենան մասնակցել կենտրոնի աշխատանքներին, ներգրավվեն այս հարթակում»,- ասել է Կարեն Կարապետյանը:

«Կենտրոնի ղեկավարը լինելու է իմ  խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, եւ ես շատ մեծ հույսեր եմ կապում այս թիմի հետ: Մենք բաց ենք կառուցողական համագործակցության համար»,- ասել է վարչապետը:

Ալեքսանդր Խաչատուրյանը ասել է, որ կենտրոնի ֆինանսավորումն իրականացվել է պետական բյուջեից, միջազգային հաստատությունների, դոնորների միջոցներից եւ մասնավոր հատվածի նվիրատվություններից: Առաջին մասնավոր նվիրատվությունը կատարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am