3547 դիտում

Քաղաքական գործիչ լինելը բարդ է, ասել է վարչապետը


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ իրեն քաղաքական դաշտ է բերել «անհանգստությունը մեր երկրի ապագայի համար»:

Այս մասին վարչապետն ասել է մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Մեդիամաքսի հարցինˋ ի՞նչ գործոնների ազդեցությամբ է փոխվել Կարեն Կարապետյանիˋ ինքն իրեն քաղաքական գործիչ չընկալելու նախկին «համոզումը»:

«Ընդ որում, շատ կուզեի, որ «անհանգստություն» բառը չընկալեին իբրեւ պաթոսով արված արտահայտություն»,- նշել է վարչապետը:

«Բազմիցս ասել եմ, որ յուրաքանչյուր կառավարչի համար բարձրագույն երջանկություն կամ հաճույք կարող է լինել այն, երբ իր կառավարման ոլորտում որեւէ արդյունք է գրանցվում»,- հավելել է կառավարության ղեկավարը:

Նա նկատել է, որ քաղաքական գործիչ լինելն իրականում բարդ խնդիր է:

«Որեւէ անձնական հետաքրքրություն իմ առօրյայում, ցավոք, այսօր գոյություն չունի»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am