Ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակը - Mediamax.am

2624 դիտում

Ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակը


Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ- գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:

Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի.

 

1.Նիկոլ Փաշինյան

2. Սասուն Միքայելյան

3. Արայիկ Հարությունյան

4. Ալեն Սիմոնյան

5. Սուրեն Պապիկյան

6. Լենա Նազարյան

7. Արարատ Միրզոյան

8. Ռոմանոս Պետրոսյան

9. Նարեկ Բաբայան

10. Տիգրան Ավինյան

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձեւավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին