Վարչապետը նախարարներին առաջարկեց խուսափել բացթողումներից - Mediamax.am

2249 դիտում

Վարչապետը նախարարներին առաջարկեց խուսափել բացթողումներից


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է գույքագրել ներդրումային ծրագրերը:

Նա ասել է, որ կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնել այն ծրագրերի ցանկը, որոնցից 2017թ. ներդրումներ են սպասվումˋ հստակ նշելով ներդրումների ծավալները:

 

Վարչապետը նաեւ կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել կառավարություն ներկայացվող նյութերի պատշաճ ժամկետների պահպանմանը:

 

«Շատ դեպքերում տեսնում ենք հանձնարարականների կատարման ուշացում կամ անորակ կատարում: Սահմանված ժամկետից ուշանում են նաեւ կառավարություն ներկայացվող նյութերը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա զգուշացրել է, որ «արտառոց դեպքերի բացակայության պարագայում ուշացումները կհամարվեն բացթողում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին