Նախագահը խոսել է «լուրջ փոփոխությունների» կարեւորության մասին - Mediamax.am

5051 դիտում

Նախագահը խոսել է «լուրջ փոփոխությունների» կարեւորության մասին


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ առաջիկա «երկու-երեք տարիները լինելու են շատ կարեւոր, շրջադարձային»:

Այդ մասին նախագահն ասել հունվարի 21-ին՝ հանդիպելով ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

 

«Այս տարի թեւակոխել ենք մեր պետականության, մեր հանրապետության երկրորդ 25-ամյակը: Այն իր արդյունավետությամբ պետք է մի քանի անգամ գերազանցի առաջին 25-ամյակին, որովհետեւ դրա համար բոլոր նախադրյալները կան:

 

Ձեռնամուխ լինելով սահմանադրական բարեփոխումներին, նպատակ ունեինք մեր երկրում բարձրացնել կառավարման արդյունավետության մակարդակը: Առաջին երկու-երեք տարիները լինելու են շատ կարեւոր, լինելու են շրջադարձային:

 

Ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, կառուցվածքային բարեփոխումների: Առանց լուրջ փոփոխությունների մենք չենք կարողանալու ապահովել այն վիճակը, որին ձգտում է մեր ժողովուրդը, որին ձգտում ենք մենք բոլորս, եւ որի համար մենք պատրաստ ենք շատ բան անելու», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին