Հովիկ Աբրահամյանը հեռանում է ՀՀԿ-ից - Mediamax.am

6485 դիտում

Հովիկ Աբրահամյանը հեռանում է ՀՀԿ-ից


Հովիկ Աբրահամյանը
Հովիկ Աբրահամյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմում կներկայացնի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) դուրս գալու մասին:

Հովիկ Աբրահամյանը հաստատել է տեղեկությունը «Առավոտի» եւ «Ազատության» հետ զրույցում: 

 

Նախկին վարչապետն ասել է, որ վաղը հանդես կգա հայտարարությամբ:

 

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ փոխնախագահն է, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

Ի՞նչ է անելու Հովիկ Աբրահամյանը:

Մեդիամաքսը նշում է, որ 2016թ. սեպտեմբերի 8-ին, հայտարարելով ՀՀ վարչապետի պաշտոնից հեռանալու մասին, Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ իր «ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում պայքարել է քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար»:

 

Հովիկ Աբրահամյանն ընդգծել էր, որ «որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ ինքը շարունակելու է հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իր առաքելությունը»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին