Հակակոռուպցիոն անկախ մարմին կստեղծվի - Mediamax.am

6583 դիտում

Հակակոռուպցիոն անկախ մարմին կստեղծվի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ ներկայում մշակված օրենսդրական նոր փաթեթի շրջանակում նախատեսվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմին ստեղծել:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը վարչապետը նշել է, որ այդ փաթեթով ամբողջովին վերանայվել են գործող հայտարարագրման եւ շահերի բախման համակարգերը:

 

Վարչապետի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաեւ կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաեւ մշակվում են օրենսդրական նախագծեր՝ ուղղված բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

 

Այս տեսանկյունից Կարեն Կարապետյանը կարեւորել է հանրության հետ հետադարձ կապի ակտիվացումը եւ գործընկերների հետ համագործակցությունը:

 

Պյոտր Սվիտալսկին էլ նշել է, որ ԵՄ պատվիրակությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վարչապետի նախանշած առաջնահերթությունների եւ հակակոռուպցիոն բարեփոխումների տրամաբանության շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին