Երեւանն իր արտաքին կուրսը չի փոխի, կարծում է ՌԴ դեսպանը - Mediamax.am

6225 դիտում

Երեւանն իր արտաքին կուրսը չի փոխի, կարծում է ՌԴ դեսպանը


Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն ասել է, որ Հայաստանը Եվրոպական միության հետ իր հարաբերութունները կառուցում է առանց ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի նկատմամբ իր պարտավորություններին վնասելու:

«Ռուսաստանն ու Հայաստանը միավորված են դաշնակցային հարաբերություններով, հայ եւ ռուս ազգերը եղբայրական ժողովուրդներ են: Մեր երկու պետությունները ներգրավված են ինտեգրացիոն միավորումներում՝ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, որոնց հանդեպ մասնակիցներն ունեն տնտեսական եւ քաղաքական պարտավորություններ: Ելնելով այդ պարտավորությունների առաջնայնությունից, բնականաբար, ԵՄ-ի հետ հարաբերությունները կառուցվում են ոչ ի վնաս դրանց, եւ բոլորը դա շատ լավ հասկանում են», - ասել է դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

 

Իվան Վոլինկինը մեկնաբանել է նաեւ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

 

«Այդ ընտրությունները մեզ համար շատ հետաքրքիր են, քանի որ Հայաստանը անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի: Երկրի նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, ընդդիմությունը պետք է խորհրդարանում ունենա տեղերի ոչ պակաս, քան մեկ երրորդը: Ընդ որում, կարեւոր պահ է «կայուն մեծամասնության» երաշխավորումը երկրի խորհրդարանում, ինչը պետք է ապահովի Հայաստանում քաղաքական գործընթացների շարունակականությունը: Հաշվի առնելով այս փաստերը, մենք լուրջ պատճառներ չենք տեսնում, որպեսզի Երեւանը կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականության ուղղվածությունը», - ասել է դեսպանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին