Գագիկ Ծառուկյանն ընտրվել է ԲՀԿ նախագահ - Mediamax.am

7792 դիտում

Գագիկ Ծառուկյանն ընտրվել է ԲՀԿ նախագահ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) 9-րդ համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել պատգամավոր, կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա ընտրվել է նաեւ ԲՀԿ քաղաքական խորհրդի ղեկավար:

 

Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ նախագահի լիազորությունները վայր դնելու եւ ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել էր երկու տարի առաջ, իսկ անցած ամիս հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին:

 

2015թ. փետրվարից ԲՀԿ-ն գլխավորում էր Նաիրա Զոհրաբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին