Մարտին նախատեսվում է ՀՀ նախագահի այցը Ֆրանսիա - Mediamax.am

5760 դիտում

Մարտին նախատեսվում է ՀՀ նախագահի այցը Ֆրանսիա


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահի հրավերով մարտի 8-ին կմեկնի Ֆրանսիա։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

 

Դեսպանի խոսքով՝ նախագահի այցի շրջանակում մեծ ուշադրություն է հատկացվելու նաեւ Հայաստանի տնտեսական գրավչությանը։

 

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները բոլոր ոլորտներում շատ հագեցած են եւ զարգանում են դինամիկ»,- ասել է դեսպանը։

 

Խոսելով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին՝ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն գոհունակությամբ նշել է, որ գործընթացը մտնում է եզրափակիչ փուլ։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին