«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հանդես կգա «365» ծրագրով - Mediamax.am

5481 դիտում

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հանդես կգա «365» ծրագրով


Ստեփան Մարգարյանը
Ստեփան Մարգարյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ասել է, որ դաշինքն առաջիկայում հանրության դատին է ներկայացնելու «365» ծրագիրը։

 

«Այն լինելու է իրատեսական ծրագիր, որի նպատակն է մեկ տարում Հայաստանում լուրջ արմատական փոփոխություններ անել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեսնի իր շահը եւ զգա այդ փոփոխությունը։ Մենք ներկայացնելու ենք դինամիկ զարգացման մեկ տարվա ծրագիր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ստեփան Մարգարյանը։

 

Պատգամավորը նշել է, որ չնայած Հայաստանում դաշինքներ ձեւավորելը բարդ է, այդուհանդերձ «անհրաժեշտ քայլ է, քանի որ ընտրողին օգնում է արագ կողմնորոշվել, եւ ընդդիմության համար կայուն ձայն է ապահովում»։

 

Ստեփան Մարգարյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններում դաշինքի միակ մրցակիցը իշխող քաղաքական ուժն է:

 

«Համախմբում» կուսակցության փոխնախագահը բացառել է հետընտրական շրջանում դաշինքի եւ իշխանության կոալիցիայի ձեւավորումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին