ՀՅԴ թիմում «օդիոզ ֆիգուրներ չկան» - Mediamax.am

3849 դիտում

ՀՅԴ թիմում «օդիոզ ֆիգուրներ չկան»


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ համամասնական ցուցակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կգլխավորի Արմեն Ռուստամյանը։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը:

 

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն ձեւավորել է «երիտասարդ եւ ուժեղ նախընտրական թիմ, որում օդիոզ ֆիգուրներ չկան»։

 

Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ ՀՅԴ ցուցակներում ընդգրկված է շուրջ 170 անձ, որոնցից 45-ն անկուսակցական է։

 

Արմեն Ռուստամյանն էլ նշել է, որ առաջիկա ընտրությունները բացառիկ են լինելու  Հայաստանում դրական փոփոխություններ իրականացնելու առումով։

 

«Հայաստանում եղած դժգոհությունները հավերժ կմնան, եթե չվերացնենք պատճառները, եւ մենք պայքարելու ենք դրա համար։ Ունենք ուժեղ թիմ եւ պատրաստ ենք պայքարի»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

 

Դաշնակցությունը նախընտրական քարոզարշավն անցկացնելու է «Նոր սկիզբ, Արդար Հայաստան» կարգախոսով։

 

ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են՝

 

1. Արմեն Ռուստամյան

2. Աղվան Վարդանյան

3. Դավիթ Լոքյան

4. Արմենուհի Կյուրեղյան

5. Լեւոն Մկրտչյան

6 .Արծվիկ Մինասյան

7. Արմեն Բաբայան

8. Ռուզաննա Առաքելյան

9. Սպարտակ Սեյրանյան

10. Միքայել Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին