4219 դիտում

ՀՀԿ ցուցակում չընդգրկվելն «անակնկալ չէր», ասել է վարչապետը


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելն իր համար «անակնկալ չէր»:

Այս մասին վարչապետն ասել է Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանըˋ պատասխանելով այն հարցին, թե որտե՞ղ է իրեն տեսնում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո:

«Եթե մեր (ՀՀԿ-խմբ.) ընտրողը հավատա մեզ, եւ ՀՀԿ-ն ձեռք բերի կառավարություն ձեւավորելու իրավունքը, կարծում եմ, կուսակցությունը կառավարության գործող թիմին հնարավորություն կտա շարունակել իր աշխատանքը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am