ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում մեկնարկել է իր առաքելությունը - Mediamax.am

5299 դիտում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում մեկնարկել է իր առաքելությունը


Յան Պետերսենը
Յան Պետերսենը

Լուսանկարը` http://www.independent.mk


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այսօր սկսել է իր առաքելությունը՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ առաքելությունը բաղկացած է լինելու հիմնականում 14 փորձագետներից եւ 28 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղակայվելու են ամբողջ երկրի տարածքով եւ աշխատելու են երկուհոգանոց թիմերով։

 

Բացի այդ, առաքելությունը ներգրավելու է 250 կարճաժամկետ դիտորդի՝ ընտրությունների ընթացքը գնահատելու համար:

 

Յան Պետերսենի խոսքով՝ նախօրեին Երեւան ժամանած դիտորդական առաքելության խումբն արդեն հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳՆ-ի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

 

«Մենք լիահույս ենք, որ աշխատելու ենք իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության եւ այլ շահագրգիռ կողմերի հետ»,- ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարը։

 

Նա ընդգծել է, որ գործելու են «բաց ու թափանցիկ՝ միջազգային չափանիշներին համապատասխան»։

 

«Մենք եկել ենք այստեղ դիտարկելու, գնահատելու եւ առաջարկություններ ներկայացնելու համար»,- նշել է Յան Պետերսենը։

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական հայտարարությունը կհրապարակվի ընտրությունների հաջորդ օրը, իսկ վերջնական զեկույցը՝ ներառյալ առաջարկությունները, կհրապարակվեն ընտրական գործընթացի ավարտից երկու ամիս անց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին