Կմշակվի ՀՀ իրավական անվտանգության հայեցակարգը - Mediamax.am

1943 դիտում

Կմշակվի ՀՀ իրավական անվտանգության հայեցակարգը


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է մշակել ՀՀ իրավական անվտանգության հայեցակարգի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է նախագիծը մինչեւ հունիսի 10-ը ներկայացնել կառավարության քննարկմանը՝ կցելով դրա իրացումն ապահովող միջոցառումների հասցեական ծրագիրը:

 

Մեկամսյա ժամկետում արդարադատության նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերիˋ ՀՀ սահմանադրությանն ու սահմանադրական օրենքներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցը, իսկ երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել հաշվետվությունˋ ՀՀ սահմանադրական փոփոխության արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների նախագծերի մշակման վերաբերյալ:

 

Գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում հավաքագրել նրանց կողմից Ազգային ժողով ուղարկված նախագծերը եւ ներկայացնել կարծիքˋ դրանց հետագա քննարկման կամ հետկանչման անհրաժեշտության վերաբերյալ:

 

«Բազմաթիվ նախագծեր կան Ազգային ժողովում, որոնք ոչ քննարկվում են, ոչ էլ կարծիք կա՝ ակտուալ են դրանք, թե ոչ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին