Նոր ընտրակարգը դժվար ընկալելի է, կարծում են քաղաքական ուժերը - Mediamax.am

3847 դիտում

Նոր ընտրակարգը դժվար ընկալելի է, կարծում են քաղաքական ուժերը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների ներկայացուցիչները կարծում են, որ Ընտրական նոր օրենսգիրքը հանրության կողմից դժվար ընկալելի է, սակայն մեկ քայլ առաջ է՝ Հայաստանում ժողովրդավարության կատարելագործման ճանապարհին։

«Հայ ազգային կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանն այսօր հրավիրված քննարկմանն ասել է, որ նոր օրենսգրքում հաշվի չեն առնվել ընտրաքվեները հաշվելու գործընթացի բարդությունները։

 

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ իշխանությունները պետք է լայնածավալ աշխատանք կատարեն՝ քաղաքացիներին բացատրելու համար ընտրական նոր գործընթացը։

 

Նա ընդգծել է, որ «ազատ եւ արդար ընտրությունների կայացման համար հիմքեր չի տեսնում»:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասել է, որ բոլոր թերություններով հանդերձ՝ Ընտրական օրենսգիրքը չի կարող միանգամից փոխել նախկինում եղած սխալները։

 

«Այս օրենսգիրքը հնարավորություն է տալիս ընտրական տեղամասերում ստեղծվել թափանցիկություն։ Այն մեծ քայլ է առաջ, եւ միտումներ կան նախկինում եղած թերությունները վերացնելու համար»,- նշել է ՀՀԿ անդամը։

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Ստեփան Սաֆարյանն էլ ասել է, որ «արդար ընտրություններ կազմակերպելու համար իշխանությունը պետք է քաղաքական կամք դրսեւորի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին