ԵՄ դեսպանը կոչ է արել «չգայթակղվել ու չվաճառել ձայնը» - Mediamax.am

7737 դիտում

ԵՄ դեսպանը կոչ է արել «չգայթակղվել ու չվաճառել ձայնը»


Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր կոչով դիմել է ՀՀ ընտրողներին:

Լրագրողների հետ զրույցում դեսպանն առանձնացրել է 5 ուղերձ, որոնք ներկայացված են ստորեւ:

 

«1. Գնացե՛ք եւ ընտրե՛ք: Ես գիտեմ, որ շատ հայաստանցիներ վստահ չեն, որ իրենց ձայնը կարող է հաշվարկվել: Նրանք անցյալի վատ փորձ ունեն, սակայն ցանկանում եմ ասել, որ այս անգամ մենք կանենք հնարավորը, որ ձեր ձայնը հաշվարկվի: Այնպես որ՝ գնացե՛ք եւ ընտրե՛ք:

 

2. Հավատացե՛ք, որ ձեր ընտրությունը կլինի գաղտնի եւ անանուն: Նոր տեղադրված տեխնիկական միջոցները` տեսանկարահանող սարքավորումները, չեն բացահայտի ձեր ընտրությունը: Մի՛ հավատացեք այն մարդկանց, որոնք ասում են, թե կբացահայտեն` ում օգտին եք քվեարկել, քանի որ դա հնարավոր չէ:

 

3. Մի՛ գայթակղվեք եւ մի՛ վաճառեք ձեր ձայնը: Կլինեն մարդիկ, որոնք ձեզ փող, ծառայություններ կառաջարկեն կամ խոստումներ կտան ձեր ձայնի դիմաց: Չկա աշխարհում այնպիսի փող, որը կարժենա ձեր ձայնը:

 

4. Խիզա՛խ եղեք, մի՛ ահաբեկվեք, ձեզ կարող են սպառնալ, մի՛ վախեցեք: Ընտրական այս գործընթացը կորոշի ձեր ապագան:

 

5. Եթե ինչ-որ բան տեսնում եք, որ սխալ է, մի՛ վախեցեք բարձրաձայնել դրա մասին եւ հայտնել իրավապահներին, նույնիսկ եթե չեք հավատում, որ նրանց գործողություններն արդյունավետ կլինեն: Դա նրանց պարտականությունն է»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին