2489 դիտում

ՕՐՕ դաշինքը ընդդիմադիրներին կոալիցիա ձեւավորելու կոչ է արել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր պատրաստականություն է հայտնել «Ազգային Ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձեւավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ-ի ներգրավվումը»:

Դաշինքն այսօր տարածած հաղորդագրության մեջ առաջարկել է քննարկել եւ ստորագրել համապատասխան հուշագիր:

«Նախընտրական այս շրջափուլում ՀՀԿ-ի կողմից բանեցվող ընտրախախտումները եւ բռնությունները, Ջրառատում իրականացված հանցագործությունը, իշխանության ապօրինի գործողությունների հետեւանքով Հաց բերող Արթուր Սարգսյանի վաղաժամկետ մահը լցրել են Հայաստանի ժողովրդի համբերության բաժակը եւ ՀՀԿ-ի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am