Երեւանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից ակնկալում են անկողմնակալ գնահատական - Mediamax.am

5377 դիտում

Երեւանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից ակնկալում են անկողմնակալ գնահատական


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուս Սահակյանն այսօր ասել է, որ ՀՀ իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցել բոլոր դիտորդական առաքելությունների հետ եւ ակնկալում են անկողմնակալ գնահատում:

Այս մասին Գալուստ Սահակյանն ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենի հետ հանդիպմանը:

 

«Մենք բարեխղճորեն ուսումնասիրում ենք դիտորդական առաքելությունների դիտողություններն ու գնահատականները եւ փորձում ենք իրականություն դարձնել այն առաջարկությունները, որոնք ներկայացնում են դիտորդները»,- ասել է ԱԺ նախագահը:

 

Յան Պետերսենը նշել է, որ արդեն չորս շաբաթ է՝ առաքելությունն աշխատում է Հայաստանում, եւ ընդգծել, որ դիտարկվող բոլոր երկրներում առաքելությունը դիտարկումն անցկացնում է ստանդարտ մեթոդաբանությամբ եւ կարեւորում դիտարկման նույն ձեւն ամենուր:

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն համագործակցում է բոլոր դիտորդների հետ եւ երկու ամիս հետո կհրապարակի վերջնական զեկույցը:

 

Դիտորդական առաքելությունն ապրիլի 3-ին հանդես կգա մամուլի ասուլիսով՝ տալով միասնական գնահատական, սակայն Երեւանում կմնան մինչեւ ապրիլի 14-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին