Ահաբեկիչները «անտեսանելի թշնամի» են, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

5153 դիտում

Ահաբեկիչները «անտեսանելի թշնամի» են, ասել է Սերժ Սարգսյանը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու համար պետք է «անընդհատ միջոցներ ձեռնարկել»:

«Ահաբեկչությունն այն չարիքն է, որը կարող է առաջանալ ցանկացած պահին եւ ցանկացած տեղ: Այդ պատճառով պետք է միշտ զգոն լինել, անընդհատ միջոցներ ձեռնարկել: Հրաշալի հասկանում եմ, որ եւ Լոնդոնում, եւ Փարիզում անվտանգության ապահովման համար շատ միջոցներ են հատկացվում, սակայն ահաբեկչությունն այնպիսի հանցագործություն է, որը անհնար է կանխատեսել: Մեկ բան է, երբ կա տեսանելի թշնամի, եւ այլ բան է, երբ փախստականների քողի տակ Եվրոպա կարող են ներթափանցել մարդիկ, որոնք բոլորովին այլ նպատակներ ունեն: Դրա դեմ շատ դժվար է պայքարել», - ասել է Հայաստանի նախագահը «Միր» հեռուստաընկերության հետ հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին