Սվիտալսկի. ԵՄ-ն կանի հնարավորը՝ բացառելու ընտրախախտումները - Mediamax.am

6281 դիտում

Սվիտալսկի. ԵՄ-ն կանի հնարավորը՝ բացառելու ընտրախախտումները


Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ ԵՄ անդամ երկրները շարունակում են ակտիվորեն հետեւել ՀՀ ընտրական զարգացումներին։

«Հայաստանում նախընտրական քարոզարշավը մտել է վճռական փուլ»,-լրագրողների հետ զրույցում ասել է դեսպանը։

 

Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ ընտրության օրը ԵՄ-ի աջակցությամբ ձեռք բերված նոր տեխնոլոգիաների կիրառումը շատ կարեւոր է Բրյուսելի համար։

 

«Մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ կընթանա, եւ տեխնոլոգիական այս նոր հնարավորությունները կապահովեն ընտրությունների ավելի լավ մակարդակը»,-ասել է դեսպանը՝ տեղեկացնելով, որ վաղը ընտրողների ինքնությունը հաստատող սարքավորումները կրկին կփորձարկվեն։

 

Պյոտր Սվիտալսկին նշել է, որ հայ ընտրողները պետք է վստահություն ունենան ընտրությունների եւ նոր տեխնոլոգիաների կիրառման հարցում։

 

Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն ջանացել է, որ բոլոր ընտրատեղամասերում լինեն դիտորդներ, քանի որ նրանց ներկայությունը չափազանց կարեւոր է արդար եւ թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար։

 

«Դիտորդները կանեն հնարավոր ամեն բան՝ պատշաճ արձագանքելու խախտման դեպքերին՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով ընտրատեղամասերից չօգտագործված քվեաթերթիկների հեռացմանը՝ բացառելով ընտրախախտումների հնարավորությունը»,- ասել է նա։

 

Պյոտր Սվիտալսկին հիշեցրել է, որ ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության համար այս ընտրությունների լավ անցկացումը մեծ նշանակություն կունենա։

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հայերենով դիմել է հայ ընտրողներին՝ հիշեցնելով օրերս հրապարակած իր կոչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին