Արմեն Աշոտյանը հետընտրական զարգացումներ չի կանխատեսում - Mediamax.am

5210 դիտում

Արմեն Աշոտյանը հետընտրական զարգացումներ չի կանխատեսում


Արմեն Աշոտյանը
Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ «նախընտրական քարոզարշավը, ընդհանուր առմամբ, հանգիստ է ընթանում»։

«Հիմնականում մրցակցային քարոզարշավ է, որը թույլ է տալիս մեր քաղաքացիներին կատարել գիտակցված ընտրություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

 

Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ի հաղթելու շանսերը բավական բարձր է գնահատել՝ ընդգծելով, որ առաջադրված բոլոր ուժերը տեսականորեն իրենց մրցակից են։

 

ՀՀԿ փոխնախագահը վստահություն է հատնել, որ հետընտրական գործընթացում քաղաքական բոլոր ուժերը կմնան օրենքի շրջանակում։

 

Անդրադառնալով քաղաքական դաշտում իր հետագա գործունեությանը՝ Արմեն Աշոտյանն ասել է, որ «իրեն տեսնում է ցանկացած դերում, որն օգուտ կբերի Հայաստանին»։

 

Խոսելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութի մասին՝ ՀՀԿ փոխնախագահն ասել է, որ «քաղաքական տեսանկյունից դա կուսակցության հանդեպ հակաքարոզչություն իրականացնելու փորձ է»։

 

Ըստ Արմեն Աշոտյանի՝ «նշված ՀԿ-ն թիրախավորել է միայն Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող դպրոցների տնօրեններին, եւ օբյեկտիվ չի գործել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին