«Մեր թիմն առաջարկում է ստեղծել նոր մեքենա», ասել է Վիգեն Սարգսյանը - Mediamax.am

5385 դիտում

«Մեր թիմն առաջարկում է ստեղծել նոր մեքենա», ասել է Վիգեն Սարգսյանը


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Հայաստանի Հանրապետական կուսակցություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ «մենք ցանկանում ենք փոխել այն մեքենան, որը մեր տնտեսության շարժիչ ուժն է»:

Մրցակից կուսակցությունների խոստումները աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին նա համարել է «վտանգավոր տնտեսության ապագայի համար»:

 

«Բայց անգամ եթե ենթադրենք, որ հրաշք տեղի կունենա եւ այդ բոլոր միջոցները կգտնվեն, նման խոստումները ես համեմատում եմ հին, անսարք մեքենայի անվադողերը փոխելու ցանկության հետ: Իսկ մեր թիմն առաջարկում է ստեղծել նոր մեքենա», - մարտի 29-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է Վիգեն Սարգսյանը:

 

Նա ասել է, որ Հայաստանի կառավարությունը վեց ամսվա ընթացքում «կտրուկ տարբերություն» է ապահովել եւ ապրիլի 2-ին ժողովրդի վստահությունը ստանալու դեպքում շարունակելու է զարգացնել հաջողությունները:

 

Մեկնաբանելով առաջարկները պրոֆեսիոնալ բանակին անցնելու վերաբերյալ, Վիգեն Սարգսյանը դրանք որակել է որպես «սադրանք՝ ուղղված մեր ազգային անվտանգության դեմ»: Նա մանրամասնել է, որ սպաների եւ պայմանագրային զինծառոյողների աշխատավարձերը եռապատկելու խոստումները իրատեսական չեն: Բացի դրանից, նկատել է նախարարը, անցումը զուտ պայմանագրային ծառայությունը փաստացի կկազմալուծի պահեստազորի ինստիտուտը:

 

Պաշտպանության նախարարն ասել է, որ ունի խորքային ծրագիր, որի մասին դիտավորյալ չի խոսել նախընտրական շրջանում: «Եթե մեր թիմը ապրիլի 2-ի ընտրություններում հաջողության հասնի, ապրիլի 15-ին հանրային լայն քննարկման կներկայացնեմ այդ ծրագիրը, որով նախատեսվում է մեծ առավելություններ տալ իրենց պարտքը առաջնագծում կատարող զինծառայողներին», - տեղեկացրել է Վիգեն Սարգսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին