Ապրիլի 2-ին Հայաստանում կիրականացվի exit-poll - Mediamax.am

exclusive
5450 դիտում

Ապրիլի 2-ին Հայաստանում կիրականացվի exit-poll


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: The Gallup Organization-ը եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, exit-poll կիրականացնեն Հայաստանում:

Այս մասին այսօր Մեդիամաքսին ասել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը:

 

Նա տեղեկացրել է, որ exit poll-ն իրականացվելու է ՀՀ ամբողջ տարածքում, համապատասխան մեթոդաբանությամբ ընտրված 125 ընտրատեղամասերում:

 

The Gallup Organization-ը եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան ընտրություններից առաջ իրականացրել են նաեւ հանրային կարծիքի ուսումնասիրություն, որի արդյունքները կհրապարակվեն մարտի 31-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն էլ Մեդիամաքսին հայտնել է, որ exit-poll-ի արդյունքները, ըստ օրենքի, չեն կարող հրապարակվել մինչեւ քվեարկության ավարտը:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ The Gallup Organization-ը եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան եւս անցկացրել էին exit-poll:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին