«Կարմիր լամպերով վառեք անհամաչափ բյուջեով համայնքները» - Mediamax.am

4626 դիտում

«Կարմիր լամպերով վառեք անհամաչափ բյուջեով համայնքները»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «պետք է կարմիր լամպերով վառել այն համայնքները, որոնց բյուջեներն անհամաչափ են»:

Այս մասին վարչապետն ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն կատարած այցի ընթացքում:

 

«Համայնքների թվայնացումից մեծածավալ տեղեկատվություն ենք ունենալու, ինչը թույլ կտա համեմատել համանման համայնքները, վեր հանել խնդիրներն ու գնալ դրանց լուծմանը: Հենց այս ամենն անենք, տարածքային զարգացման հետ կապված երջանկությանը մոտ ենք լինելու, որովհետեւ իմանալու ենք մեր թույլ կետերը եւ այն, թե ուր պետք է գնանք»,- ասել է վարչապետը: 

 

Կառավարությանը ղեկավարը նախարարությանը կոչ է արել համակարգված փոփոխություններ կատարել:

 

«Եթե ցանկանում ենք ունենալ համաչափ, զարգացած երկիր, բնակիչ, որի կենցաղային անհրաժեշտ կարիքները բավարարված են, պետք է իրականացնենք փոփոխություններ: Մարզպետը պետք է դառնա տվյալ մարզի վարչապետը, հասկանա մարզն ուր է գնում, երազանքը որն է, ինչպես ենք շարժվում առաջ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին