«Ելք»-ն ընդունել է Երեւանի ավագանու ընտրության արդյունքները - Mediamax.am

7918 դիտում

«Ելք»-ն ընդունել է Երեւանի ավագանու ընտրության արդյունքները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Ելք» դաշինքն այսօր հայտարարել է, որ մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքներն ընդհանուր առմամբ ձեւավորվել են քաղաքացիների ընտրության արդյունքում։

Դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ հանդիպմանն ընթերցել է դաշինքի հայտարարությունը՝ նշելով, որ «ընտրության օրը Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբերից ընտրակաշառք է բաժանվել, եւ դաշինքի վստահված անձանց հաջողվել է ձեռք բերել անառարկելի ապացույցներ»:

 

Էդմոն Մարուքյանը հավելել է, որ «իրավապահ մարմիններն անգործություն են ցուցաբերել, իսկ որոշ դեպքերում՝ հովանավորել այդ գործընթացը»։

 

«Ելք»-ի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ «իրենց չի հաջողվել մարդկանց համոզել՝ քվեարկելու առանց ընտրակաշառքի»։

 

«Սա փաստ է եւ մենք պետք է դա հաղթահարեք»,- ասել է նա:

 

Խոսելով հետընտրական զարգացումների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանց անհրաժեշտությունը չկա, «քանի որ ընտրակաշառք վերցրած մարդիկ չեն միանա իրենց»։

 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ինքն ինքնաբացարկ կներկայացնի եւ կշարունակի աշխատանքն Ազգային ժողովում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին