ՀՀ նախագահի երկու խորհրդական ազատվել է պաշտոնից - Mediamax.am

4138 դիտում

ՀՀ նախագահի երկու խորհրդական ազատվել է պաշտոնից


Գեւորգ Կոստանյանը
Գեւորգ Կոստանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, որոնցով Գեւորգ Կոստանյանն ու Ալիկ Սարգսյանն ազատվել են ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արփինե Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից:

 

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից էլ ազատվել է Ֆելիքս Ցոլակյանը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ վերոնշյալ անձիք Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրվել են Ազգային ժողովի պատգամավոր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին