8945 դիտում

Հայտնի են ԱԺ երեք նոր փոխնախագահները


Լուսանկարը` PAN Photo/Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրել ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված Արփինե Հովհաննիսյանին, Էդուարդ Շարմազանովին եւ «Ծառուկյան դաշինք»-ից առաջադրված թեկնածու Միքայել Մելքումյանին:

Քվեարկության արդյունքում Էդուարդ Շարմազանովը ստացել է 84 կողմ, 13 դեմ քվե, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ: Արփինե Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 73, դեմ՝ 22 պատգամավոր: Միքայել Մելքումյանը ստացել է 65 կողմ, 29 դեմ քվե, անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:

Քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր:

Արփինե Հովհաննիսյանը 2012-2015 թթ. եղել է  ՀՀ ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ խմբակցությունից։ 2015-2017 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

Էդուարդ Շարմազանովը 2007թ. մայիսից ԱԺ պատգամավոր է: 2011թ. դեկտեմբերին ընտրվել է ԱԺ փոխնախագահ: 2012-2017 թթ. զբաղեցրել է հինգերորդ գումարման ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը: 

Միքայել Մելքումյանը 2012-2017 թթ. եղել է ԱԺ պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am